Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Հադաս Էսթեր Մեյտցադի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Հադաս Էսթեր Մեյտցադի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Հադաս Էսթեր Մեյտցադի հետ։

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ նախարարը շնորհավորել է Իսրայելի դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

«Հանդիպման շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների լայն շրջանակ և դրանց հետագա զարգացման հնարավորությունները, հատուկ ուշադրություն է դարձվել Իսրայելի և Վրաստանի միջև առևտրի, տնտեսության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման ուղղությանը։

Այս առումով ընդգծվել է այս տարվա մայիսի 30-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Իսրայել Պետություն կատարած այցի կարեւորությունը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առկա մարտահրավերները և հաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ աշխատանքը երկկողմ և բազմակողմ օրակարգային հարցերի շուրջ»,- ասվում է ԱԳՆ-ում։