Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իսլանդացի գործընկերոջ հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իսլանդացի գործընկերոջ հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Իսլանդիայի արտգործնախարար Բյարնի Բենեդիկտսոնի հետ՝ Սկոպյեում ընթացող ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում։ Տեղեկությունը տարածում է արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հանդիպմանը նախարարները ողջունել են Վրաստանի և Իսլանդիայի միջև համագործակցության դրական դինամիկան և քննարկել տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է Վրաստանի շահագրգռվածությունը սկանդինավյան երկրների հետ կապերի ամրապնդման հարցում։ Գործընկերներն ընդգծել են, որ անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքական երկխոսությունը աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին։

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իսլանդիային Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին աջակցելու համար։ Բացի այդ, կողմերն ընդգծել են Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի կողմից տրված հանձնարարականի կարևորությունը։ Հույս հայտնվեց, որ մինչև այս տարվա վերջ երկիրն արժանիորեն կստանա թեկնածուի կարգավիճակ։