Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր ուզբեկ գործընկեր Բախտիոր Սաիդովի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր ուզբեկ գործընկեր Բախտիոր Սաիդովի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ուզբեկստանի իր գործընկեր Բախտիոր Սաիդովի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նշվել է Կենտրոնական Ասիայի երկրների հետ Վրաստանի ակտիվ և հաջող համագործակցությունը։

«Հատուկ շեշտադրվել է Վրաստանի և Ուզբեկստանի ոլորտային համագործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և Վրաստանի տարանցիկ ներուժի օգտագործման առումով։ Ընդգծվել են Վրաստանի և Ուզբեկստանի օրենսդիր մարմինների արդյունավետ հարաբերությունները։

Արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ ջանքերը համագործակցության խորացման ուղղությամբ։ Դրանց թվում է Ուզբեկստանի հետ հարաբերությունների խորացման ներուժը տնտեսության, առևտրի և տարանցման ոլորտներում», – ասված է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։