Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր գերմանացի գործընկերոջ՝ Անալենա Բուրբոքի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր գերմանացի գործընկերոջ՝ Անալենա Բուրբոքի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Բեռլին կատարած այցի շրջանակներում հանդիպել է իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարները գոհունակությամբ նշել են Վրաստանի ԱԳ նախարարի այցը Բեռլին, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախատեսվող այցը և նրա հանդիպումը Գերմանիայի կանցլերի և դաշնային նախագահի հետ և հույս հայտնվեց, որ նշված այցերը կբարձրացնեն և կամրապնդեն Վրաստանի և Գերմանիայի միջև գործընկերային հարաբերությունները։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, հանդիպմանը գերմանական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է Վրաստանի հետ սերտ գործընկերության ամրապնդման կարևորությունը։ Կողմերը հատկապես ընդգծեցին Գերմանիա-Վրաստան համագործակցության կարևորությունը տարածաշրջանում և աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին, երբ առանձնահատուկ նշանակություն է ստանում Գերմանիայի աջակցությունը՝ որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի առաջատար պետության։ Իլիա Դարչիաշվիլին իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել տարիների ընթացքում Գերմանիայի կողմից Վրաստանին ցուցաբերած քաղաքական, ինչպես նաև գործնական աջակցության համար։ Գերմանիայի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ հաստատել է Բեռլինի աջակցությունը Վրաստանի եվրոպական ինտեգրմանը և երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նա նաև ընդգծել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում և ողջունել վրացական կողմի ջանքերն այս ուղղությամբ, այդ թվում՝ վարչապետի նախաձեռնությունը Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ և Թբիլիսիում Ադրբեջանի ու Հայաստանի նախարարների կայացած հանդիպումը: Նախարարները դրական են գնահատել Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշումը և տեղեկատվություն են փոխանակել Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Ինչպես նշել է գերմանական կողմը, Բեռլինը աջակցում է Վրաստանի եվրաինտեգրմանը և պատրաստ է գործնական օգնություն ցուցաբերել Վրաստանին այդ ճանապարհին։

Նախարարները խոսել են նաև Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի և դրա արդյունքների մասին, ներառյալ կոնկրետ նախաձեռնություններն ու ծրագրերը՝ Վրաստանը Եվրամիության տարածքին մոտեցնելու համար։ Նաև Վրաստանի կողմից ասոցացման համաձայնագրի շրջանակներում իրականացվող և նախատեսվող բարեփոխումների գործընթացի և Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին։ Ուշադրություն է դարձվել տնտեսության ոլորտում համագործակցության հետագա խորացման կարևորությանը։ Ընդգծվել է Վրաստանի առանձնահատուկ դերը էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացում և այդ հարցում Վրաստանին օգնելու Գերմանիայի շահագրգռվածությունը։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարները գոհունակությամբ նշել են միջմարդկային սերտ կապերը, ինչպես նաև գերմանացի զբոսաշրջիկների աճող հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ, ինչին ավելի կնպաստի 2023 թվականին ITB Berlin 2023-ին Վրաստանի մասնակցությունը որպես պատվավոր հյուր։ Կողմերը ողջունել են մշակույթի ոլորտում Վրաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, որն էլ ավելի կնպաստի մարդկանց միջև կապերի խորացմանը։

Իլիա Դարչիաշվիլին Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարին հրավիրել է Վրաստան։