Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է հունգարացի գործընկերոջ հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է հունգարացի գործընկերոջ հետ

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին ԵԱՀԿ մինիստերիալի շրջանակներում հանդիպել է Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։

Նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցության հարցերը։ Ուշադրություն է դարձվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականին, ինչպես նաև Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման գործընթացին։ Եվս մեկ անգամ հաստատվեց Հունգարիայի ամուր աջակցությունը Վրաստանի ԵՄ ինտեգրման գործընթացին։

Նախարարները քննարկել են նաև միջազգային ձևաչափերում, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության հարցերը։