Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Համայնքների պալատում Վրաստանի հարցով աշխատող միջկուսակցական խմբի նախագահի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Համայնքների պալատում Վրաստանի հարցով աշխատող միջկուսակցական խմբի նախագահի հետ

Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Վրաստանի հարցով աշխատող միջկուսակցական խմբի նախագահ Ջոնաթան Ջանօղլիի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը ողջունել են Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև ակտիվ խորհրդարանական հարաբերությունները և բրիտանական խորհրդարանի կողմից Վրաստանին ցուցաբերած աջակցությունը։ Զրույցում անդրադարձ է եղել նաև միջկուսակցական խմբի այցին Վրաստան։

«Կողմերը ողջունել են Ուորդրոփի ռազմավարական երկխոսության ձևաչափը և բարձր գնահատել ինչպես ռազմավարական երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումները, այնպես էլ դրա խորհրդարանական հարթությունը։

Բարձր գնահատական ​​է տրվել նաև օրենսդրական մակարդակով բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։