Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է եվրախորհրդարանական Վիտոլդ Յան Վաշիկովսկու հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է եվրախորհրդարանական Վիտոլդ Յան Վաշիկովսկու հետ

Բրյուսել կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է եվրոպացի պատգամավոր Վիտոլդ Յան Վաշիկովսկու հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը նշել են Վրաստանի և Եվրախորհրդարանի սերտ համագործակցությունը և ողջունել Եվրախորհրդարանի աջակցությունը Վրաստանի եվրաինտեգրմանը։

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Եվրամիության հետ Վրաստանի համագործակցության խորացման հեռանկարին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի որոշմանը, քանի որ ճանաչում է այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին: Հույս է հայտնվել, որ Վրաստանը մոտ ապագայում կստանա թեկնածուի կարգավիճակ, որում Եվրախորհրդարանը դրական ներդրում կունենա։ Խոսելով տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին՝ ուշադրություն է դարձվել Վրաստանի օկուպացված տարածքներում հումանիտար և անվտանգության իրավիճակին և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Եվրամիության կարևոր դերին։

Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, գտնվում է Բրյուսելում՝ մասնակցելու Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի 7-րդ նիստին։ Կառավարության այլ անդամների հետ պատվիրակության կազմում է արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։