Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի հետ

2023 թվականի հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին Թբիլիսիում հանդիպեց էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնին։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը։ Նշվել է Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ երկրին թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ։

«Կողմերը բարձր են գնահատել Վրաստանի եւ Եվրամիության համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։ Ընդգծվել է Վրաստանի կարեւոր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացում։

Հանդիպմանը կողմերը քննարկել են համաշխարհային նշանակության էներգետիկ նախագծերը, որոնցում ներգրավված է Վրաստանը։ Հատկապես նշվել է Սեւծովյան մալուխի նախագծի կարեւորությունը։

Ընդգծվել է նաև կանաչ էներգիայի զարգացման ոլորտում Եվրամիության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։