Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է արժեքների և թափանցիկության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է արժեքների և թափանցիկության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Արժեքների և թափանցիկության հարցերով փոխնախագահ Վերա Յուրովայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվելիք հիմնական թեման եղել է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Նախարարը Եվրահանձնաժողովի փոխնախագահին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման առումով Վրաստանի ձեռք բերած առաջընթացի մասին և հույս հայտնել, որ Վրաստանի առաջընթացը և իրականացվող բարեփոխումները պատշաճ կերպով կգնահատվեն:

Հանդիպմանն անդրադարձ է եղել օրենքի գերակայության ոլորտում Վրաստանի կողմից գործադրվող ջանքերին, և ևս մեկ անգամ հաստատվել է, որ Վրաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին և պարտավորություններին՝ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։