Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատարի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատարի հետ

Մյունխենի համաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել Եվրոպայի դաշնակիցների գերագույն հրամանատար և ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլիի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև առկա ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները։

«Շեշտվեց Ամերիկայի ամուր քաղաքական և գործնական աջակցությունը Վրաստանին։

Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում անվտանգության միջավայրին և Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին։ Նշվել է Սևծովյան տարածաշրջանի կարևորությունը թե անվտանգության, թե տնտեսական առումով։

Նաև նշվել է ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։