Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալ Կարա Մակդոնալդի հետ։ Հանդիպման մասին տեղեկությունը տարածում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով, կողմերը քննարկել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության օրակարգի երկկողմ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը ռուսական ագրեսիայի լույսի ներքո։ Ընդգծվել է պետքարտուղարի օգնականի այցի կարևորությունը՝ որպես տարածաշրջանում առկա մարտահրավերների լույսի ներքո Վրաստանին ԱՄՆ-ի անսասան աջակցության դրսեւորում։

Նշվել է երկու երկրների համագործակցության էական նշանակությունը, այդ թվում՝ ժողովրդավարության հետագա ամրապնդման և Վրաստանի կողմից բարեփոխումների իրականացման գործընթացում։ Այս համատեքստում հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանին ԱՄՆ աջակցության կարևորությունը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջաններում տիրող իրավիճակը և օկուպացիայի ծանր ազդեցությունը երկրի զարգացման վրա։ Արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Միացյալ Նահանգների անսասան աջակցության համար։ Կողմերը լիակատար պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունն էլ ավելի խորացնելու նպատակով։