Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ դեսպանին
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանի հետ։

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հարցերի լայն շրջանակ և համապատասխան ուղղությունների հետագա զարգացման հեռանկարները։

«Հանդիպմանը ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության հարցերի վրա։ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը ևս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու և էլ ավելի ակտիվացնելու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։