Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ալբանացի գործընկերոջը
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ալբանացի գործընկերոջը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ալբանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Օլգա Յաչկային։ Իլիա Դարչիաշվիլին և Օլգա Յաչկան խոսել են Վրաստանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացման ու ակտիվացման ուղիների և բարձր մակարդակի կապերի մասին, ինչը առանձնահատուկ նշանակություն ունի Վրաստանի եվրոպական նկրտումների առումով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Գործակալության տվյալներով՝ նախարարները քննարկել են Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու Եվրահանձնաժողովի որոշումը և հանձնաժողովի առաջնահերթությունների կատարման գործընթացը։ Ընդգծվել է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Ալբանիայի փորձի փոխանակման կարևորությունը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։ Նշվել է նաև Ալբանիայի քաղաքական և գործնական ներգրավվածությունը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործում։ Երկկողմ հարաբերությունների ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, ուշադրություն է դարձվել տնտեսության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության ներուժին։ Իլիա Դարչիաշվիլին իր ալբանացի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել էՎրաստան »,- հայտարաում են ԱԳՆ-ից։