Իլիա Դարչիաշվիլին գրառում է կատարել Եղիսաբեթ II թագուհու մահվան կապակցությամբ բացված ցավակցական գրքում
Իլիա Դարչիաշվիլին գրառում է կատարել Եղիսաբեթ II թագուհու մահվան կապակցությամբ բացված ցավակցական գրքում

Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին գտնվել է Միացյալ Թագավորության դեսպանատանը, որտեղ գրառում է կատարել Եղիսաբեթ II թագուհու մահվան կապակցությամբ բացված ցավակցական գրքում։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք խորապես վշտացած ենք Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհու մահվան կապակցությամբ։ Այս վշտի պահին մենք լիովին միանում ենք աշխարհին՝ հարգելու Նորին Մեծության հրաշալի ժառանգությունը: Նրա գահակալությունը, որը խորհրդանիշ է ամուր պետականության, ազգային ամբողջականության և անմնացորդ նվիրումի, մեզ համար ոգեշնչման աղբյուր է և վստահաբար կմնա ապագա սերունդների հիշողության մեջ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության անունից մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում թագավորական ընտանիքին, բրիտանական ժողովրդին»,- ասված է նախարարի ցավակցական հեռագրում։