Իլիա Դարչիաշվիլին Գերտ Յան Կոպմանի հետ զրուցել է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ Վրաստանի ձեռք բերած առաջընթացի մասին
Իլիա Դարչիաշվիլին Գերտ Յան Կոպմանի հետ զրուցել է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ Վրաստանի ձեռք բերած առաջընթացի մասին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի հետ՝ հարեւանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերի շուրջ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ Վրաստանի ձեռք բերած առաջընթացին։

«Կողմերը դրական են գնահատել վրացական իշխանությունների եւ Եվրահանձնաժողովի հետ շարունակվող ինտենսիվ խորհրդակցությունները:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ խորհրդակցությունները՝ Վրաստանի առաջընթացը հնարավորինս արտացոլելու համար Եվրահանձնաժողովի զեկույցում, որը կհրապարակվի նոյեմբերի սկզբին՝ «ընդլայնման փաթեթի» շրջանակներում»,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։