Իլիա Դարչիաշվիլին ընդունել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադին
Իլիա Դարչիաշվիլին ընդունել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ընդունել է Վրաստանում Իսրայելի Պետության դեսպան Հադաս Մեյցադին։ Տեղեկությունը տարածում է ԱԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ կողմերը քննարկել են Իսրայելում տեղի ունեցող զարգացումները։ ԱԳՆ ղեկավարը հաստատել է իսրայելցի դիվանագետին Վրաստանի կայուն աջակցությունն Իսրայել պետությանը և ևս մեկ անգամ դատապարտել Իսրայելի դեմ իրականացված ահաբեկչությունը։ Նախարարն իր ցավակցությունն է հայտնել դեսպանին՝ զոհերի համար։

Հանդիպմանը կողմերն ընդգծել են առկա սերտ համագործակցությունը բոլոր ընթացիկ հարցերի շուրջ։