Իլիա Դարչիաշվիլին այցով գտնվում է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում
Իլիա Դարչիաշվիլին այցով գտնվում է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին այցով գտնվում է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում։

Այցի շրջանակներում Վրաստանի առաջին դիվանագետը հանդիպում կունենա իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։

Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո Վրաստանի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագիր կստորագրվի միջկառավարական համակարգող խորհրդի ստեղծման վերաբերյալ։

Նշված փաստաթղթի ստորագրումը էապես կնպաստի երկրների միջև տնտեսական և քաղաքական ուղղությամբ համագործակցության խորացմանը և երկու երկրների միջև առկա հարաբերությունները կբերի որակական նոր փուլ։

Նշենք, որ երկու երկրների միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծումը որոշվել է 2022 թվականին, Սաուդյան Արաբիայում, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Նորին Մեծություն Սաուդյան Արաբիայի Թագավորության գահաժառանգ Մուհամեդ բեն Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի հանդիպման ժամանակ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։