Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային այցով կայցելի Իտալիա
Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային այցով կայցելի Իտալիա

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ապրիլի 20-23-ը աշխատանքային այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ այցի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն Իտալիայի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Իլիա Դարչիաշվիլին կհանդիպի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ։

Իլիա Դարչիաշվիլին և Անտոնիո Տայանին կստորագրեն Իտալիայի և Վրաստանի միջև բարձր մակարդակով երկխոսություն սկսելու մասին հռչակագիրը, ինչպես նաև Վրաստանի և Իտալիայի միջև մշակույթի և գիտության ոլորտում։

Այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կհանդիպի վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ։