Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային այցով կայցելի Բրյուսել
Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային այցով կայցելի Բրյուսել

Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին դեկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով կայցելի Բրյուսել։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ նախարարը կմասնակցի Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը, որտեղ կքննարկվեն Արևելյան գործընկերության շրջանակներում առկա համագործակցությունը, ուշադրության կենտրոնում կլինեն 2022-2023 թվականներին ձեռք բերված արդյունքները և ապագա հեռանկարները։

Բրյուսել կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև եվրոպացի գործընկերների և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ։