Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային այցով կայցելի Բրյուսել
Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային այցով կայցելի Բրյուսել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին աշխատանքային այցով կայցելի Բրյուսել։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իլիա Դարչիաշվիլիի այցը Բրյուսել կկայանա սեպտեմբերի 25-26-ը։

«Իլիա Դարչիաշվիլին հանդիպումներ կունենա Եվրահանձնաժողովում, մասնավորապես, ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի, ինչպես նաև ներքին գործերի հարցերով եվրահանձնակատարի, Եվրահանձնաժողովի փոխնախագահի, արժեքների և թափանցիկության հարցերով եվրահանձնակատարի, էներգետիկայի և տնտեսական հարցերով եվրոպական հանձնակատարի հետ:

Այցի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին կհանդիպի նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի հետ։ Նաև աշխատանքային հանդիպում կանցկացվի ԵՄ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների հետ»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։