Իլիա Դարչիաշվիլիի  և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը
Իլիա Դարչիաշվիլիի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը

Հեռախոսազրուցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։

Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում խոսել են Բորժոմիի քաղաքապետարանում բռնկված հրդեհի մասին։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մևլութ Չավուշօղլուն վրացի գործընկերոջն օգնություն է առաջարկել հրդեհը կասեցնելու հարցում։

Անցած շաբաթ Բորժոմիի մունիցիպալիտետի անտառում հրդեհ էր բռնկվել։ Հրդեհի կասեցման աշխատանքները դեռ շարունակվում են։ Այսօրվանից հրդեհի կասեցման աշխատանքներում ներգրավված են թուրքական մասնագիտացված հրշեջ ինքնաթիռներ։