Իլիա Դարչիաշվիլի. Եվրոպական հեռանկարը տալուց հետո անցկացվում է Ասոցացման խորհրդի առաջին նիստը, քննարկում ենք Վրաստան-ԵՄ համագործակցության հիմնական ասպեկտները
Իլիա Դարչիաշվիլի. Եվրոպական հեռանկարը տալուց հետո անցկացվում է Ասոցացման խորհրդի առաջին նիստը, քննարկում ենք Վրաստան-ԵՄ համագործակցության հիմնական ասպեկտները

Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, գտնվում է Բրյուսելում՝ մասնակցելու Վրաստան-ԵՄ խորհրդի նիստին։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին սոցցանցում գրում է հանդիպման մասին:

«Ուրախ եմ լինել Բրյուսելում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի 7-րդ նիստին մասնակցելու համար։

Մեր երկրին եվրոպական հեռանկար տալուց հետո սա Ասոցացման խորհրդի առաջին հանդիպումն է, որի շրջանակներում մենք կքննարկենք Վրաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հիմնական ասպեկտները»,- գրել է Դարչիաշվիլին «Twitter»-ի իր էջում։