Իլիա Դարչիաշվիլի. Ես հպարտ եմ, որ Թբիլիսին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վայրն է, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերը արդյունք կտան
Իլիա Դարչիաշվիլի. Ես հպարտ եմ, որ Թբիլիսին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վայրն է, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերը արդյունք կտան

Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Իլիա Դարչիաշվիլին սոցիալական ցանցերում արձագանքել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների Թբիլիսի կատարած այցին։

«Ես շատ հպարտ եմ, որ Թբիլիսին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման վայրն է։ Համոզված եղեք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված մեր համատեղ ջանքերը արդյունք կտան»,- գրել է Իլիա Դարչիաշվիլին «Twitter»-ում։

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանն այսօր այցելել են Թբիլիսի։