Իլիա Դարչիաշվիլի - Խորապես վշտացած եմ ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահը և այլ պաշտոնյաներ, իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի ժողովրդին
Իլիա Դարչիաշվիլի - Խորապես վշտացած եմ ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահը և այլ պաշտոնյաներ, իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի ժողովրդին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ցավակցություն է հայտնել ավիավթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ։

Դարչիաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին և մահացածների ընտանիքներին։

«Ես խորապես վշտացած եմ ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը և այլ պաշտոնյաներ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի ժողովրդին և մահացածների ընտանիքներին»,- սոցցանցում գրել է Իլիա Դարչիաշվիլին։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, որ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Նախագահի հետ միասին ուղղաթիռի ուղեւորների թվում է եղել նաեւ երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը։ Ըստ լրատվամիջոցների՝ Ռայիսին վերադառնում էր Իրան-Ադրբեջան սահմանային գոտուց և շարժվում էր դեպի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաք։ Իրանական լրատվամիջոցները հաստատում են նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահը։

Պարզվել է նաև Իրանի նախագահի ուղղաթիռում գտնվող ևս երեք անձի ինքնությունը։