Իլիա Դարչիաշվիլի. Վստահ եմ, որ Անալենա Բերբոկի այցը նոր ազդակ կբերի, կօգնի Վրաստանին հնարավորինս շուտ ստանալ թեկնածուի կարգավիճակ
Իլիա Դարչիաշվիլի. Վստահ եմ, որ Անալենա Բերբոկի այցը նոր ազդակ կբերի, կօգնի Վրաստանին հնարավորինս շուտ ստանալ թեկնածուի կարգավիճակ

Գերմանիայի և Վրաստանի հարաբերությունները երկար տարիների պատմություն ունի, մենք երախտապարտ ենք Գերմանիային այն օգնության և ամրապնդման համար, որ ցուցաբերվել է մեր երկրի համար շատ դժվարին ժամանակաշրջանում։ Սա անգնահատելի է և շատ կարևոր մեզ համար ժողովրդավարական վերափոխման ճանապարհին,- ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բացի այդ, Դարչիաշվիլիին հարցրել են Անալենա Բերբոկի երեկվա հայտարարության մասին, որտեղ նա նշում է. «Մենք տեսնում ենք երկիրը եվրոպամետ կուրսից շեղելու փորձեր։ Իմ այցի ընթացքում ես կցանկանայի հստակեցնել, որ Գերմանիան լիովին աջակցում է Վրաստանի եվրոպական հեռանկարին»:

«Հենց այն փաստը, որ այսօր նախարար Բերբոկը գտնվում է Վրաստանում, ինչպես նաև այն, որ մենք ունենք երկկողմանի շատ ուժեղ դինամիկա, պարբերական հանդիպումներ և անընդհատ խոսում ենք այն բոլոր հարցերի մասին, որոնք ունենք մեր երկկողմ օրակարգում, ինչպես նաև Վրաստանի եվրաինտեգրման ուղղությամբ, այս փաստն ինքնին ցույց է տալիս, որ նախարարի, նրա պետության աջակցությունը մեր եվրաինտեգրման ճանապարհին մեծ է։ Համոզված եմ, որ այս այցը նոր, շատ կարևոր ազդակ կբերի, այն կօգնի Վրաստանին շարունակել իր առաջընթացը արդյունավետ, արդյունքին միտված և որքան հնարավոր է շուտ Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ, ինչը մեր երկրի համատ կենսական նշանակություն ունի»,- ասել է Դարչիաշվիլին։