Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանի վարչապետի այցը Սաուդյան Արաբիա իսկապես պատմական է, Պարսից ծոցի երկրների հետ համագործակցությունը հիմնական առաջնահերթություններից է
Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանի վարչապետի այցը Սաուդյան Արաբիա իսկապես պատմական է, Պարսից ծոցի երկրների հետ համագործակցությունը հիմնական առաջնահերթություններից է

Վրաստանի վարչապետի այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն իսկապես պատմական է, այս այցի հիմնական արդյունքը երկու երկրների միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու խորացումն է։ Մենք միշտ ասում ենք, որ Պարսից ծոցի երկրների հետ համագործակցությունը գլխավոր առաջնահերթություններից է,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Սաուդյան Արաբիա։

Ինչպես պարզաբանել է ԱԳՆ ղեկավարը, այցը շատ կարևոր և առանձնահատուկ նպատակ ուներ:

«Երկկողմ հանդիպման ժամանակ վարչապետը շատ բովանդակալից քննարկում է ունեցել գահաժառանգի հետ։ Այս հանդիպումների շրջանակներում մենք փորձել ենք սահմանել բոլոր այն հիմնական առաջնահերթությունները, որոնք բխում են երկու երկրների շահերից։

Այս հանդիպումներից հետո մենք կսկսենք ակտիվ աշխատանքը։ Համապատասխան նախարարություններս ստացել ենք հանձնարարություն ակտիվորեն շարունակել համակարգումը, բացահայտել այն հնարավորությունները, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում։ Դա կլինի զբոսաշրջությունը, էներգետիկայի ոլորտը և այլն», – ասել է Իլիա Դարչիաշվիլին։