Իլիա Դարչիաշվիլի – Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հնարավորություն կունենան քննարկել բոլոր այն կարևոր հարցերը, որոնք մենք ունենք մեր երկկողմ հարաբերություններում

11:16, 24.10.2022

Աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հնարավորություն կունենան քննարկել բոլոր այն կարևոր հարցերը, որոնք մենք ունենք մեր երկկողմ հարաբերություններում,- լրագրողներին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Նրա խոսքով, Իլհամ Ալիևի այցի ընթացքում կքննարկվի նաև, թե ինչպես պետք է երկու պետությունները ապահովեն խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։

«Այսօր մենք սպասում ենք Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցին Վրաստան։ Ինչպես հայտնի է, Վրաստանն ու Ադրբեջանը սերտ ռազմավարական գործընկերություն, բարիդրացիական հարաբերություններ ունեն։ Աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հնարավորություն կունենան մի կողմից քննարկել բոլոր այն կարևոր խնդիրները, որոնք մենք ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Մեր երկկողմ հարաբերություններում հարցերի շատ լայն շրջանակ կա, և այսօրվա աշխատանքային այցը հնարավորություն կլինի քննարկելու այդ հարցերը։ Մյուս կողմից, տարածաշրջանային մարտահրավերների ֆոնին երկրորդ կարևոր թեման, որը քննարկվում է, այն է, թե ինչպես պետք է երկու պետությունները ապահովեն խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում և բոլոր այն խնդիրները, որոնք առկա են բազմակողմ ձևաչափերում և տարածաշրջանային մարտահրավերների ֆոնին»-, ասել է Իլիա Դարչիաշվիլին։

Նմանատիպ