Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանի ֆուտբոլի պատմության ևս մեկ կարևոր էջ է շրջվել, դա պարզապես հաղթանակ չէ, դա ֆենոմենալ աշխատանքի և զոհաբերության ճանաչում է
Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանի ֆուտբոլի պատմության ևս մեկ կարևոր էջ է շրջվել, դա պարզապես հաղթանակ չէ, դա ֆենոմենալ աշխատանքի և զոհաբերության ճանաչում է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի հավաքականին Եվրոպայի առաջնությունում գրանցած հաջողությունների համար։

Ինչպես գրում է Իլիա Դարչիաշվիլին սոցցանցում, Վրաստանի ֆուտբոլի պատմության ևս մեկ կարևոր էջ է շրջվել։

«Եվս մեկ ուրախ օր բացվեց, ևս մեկ կարևոր էջ է շրջվել Վրաստանի ֆուտբոլի պատմության մեջ։ Վրաստանի հավաքականը հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Մեծ շնորհակալություն մեր խաղացողներին, մարզիչներին, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և բոլոր այն մարդկանց, ովքեր իրականություն դարձրին այս հաղթանակը: Սա պարզապես հաղթանակ չէ, դա ձեր ֆենոմենալ աշխատանքի, անզուգական վարպետության և զոհաբերության ճանաչումն է:

Վրաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր մեկ անգամ չէ, որ մեր շունչը կտրեց, մեկ անգամ չէ, որ ստիպեց մեզ ազգային հպարտություն և ցնծություն զգալ։

Շնորհավորում եմ այս պատմական նվաճման կապակցությամբ: Առջևում կան ավելի շատ մարտեր և նույնիսկ ավելի շատ հաղթանակներ»,- գրել է Իլիա Դարչիաշվիլին։

Վրաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ և դուրս եկավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ: