Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանի եվրոպական ապագան մեր ընդհանուր ապագան է, և ես ձեզ հորդորում եմ, եթե չեք ցանկանում նպաստել այս գործընթացին, գոնե ձեր խոսքերով մի վնասեք այն
Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանի եվրոպական ապագան մեր ընդհանուր ապագան է, և ես ձեզ հորդորում եմ, եթե չեք ցանկանում նպաստել այս գործընթացին, գոնե ձեր խոսքերով մի վնասեք այն

Վրաստանի եվրոպական ապագան մեր ընդհանուր ապագան է, և ես ձեզ հորդորում եմ, եթե չեք ցանկանում նպաստել այս գործընթացին, գոնե ձեր խոսքերով մի վնասեք այն,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին՝ խորհրդարանում, որտեղ հարցապնդման ձևով լսել են ԱԳՆ ղեկավարին։

Ինչպես նշել է Իլիա Դարչիաշվիլին, Վրաստանի եվրաինտեգրումը կենսական նշանակություն ունի երկրի համար։

«Ուզում եմ իմ սրտի ցավ հայտնել, այսօր խորհրդարանի ամբիոնից լսվեց, որ Վրաստանում բարեփոխումները ձախողվել են։ Կոչ եմ անում գոնե 3-4 ամիս չօգտագործել այս տերմինը, քանի որ Վրաստանը մտնում է շատ կարևոր գործընթաց, մեր եվրաինտեգրումը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, և ձեր հայտարարություններով ու գնահատականներով էլ ավելի մի վնասեք այս գործընթացին, քանի որ Վրաստանի եվրոպական ապագան մեր ընդհանուր ապագան է, և ես ձեզ կոչ եմ անում, որ եթե չեք ցանկանում ձեր ներդրումն ունենալ այս գործընթացում, գոնե ձեր խոսքերով մի՛ վնասեք այն»,- ասել է Դարչիաշվիլին։