Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանը միշտ հայտարարել է տարածաշրջանի կայունության և խաղաղության գործում էական ներդրում ունենալու իր պատրաստակամության մասին

11:30, 24.10.2022

Վստահ եմ, որ Ադրբեջանի նախագահի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում կքննարկվի, թե ինչպես Վրաստանը կարող է ավելի մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Դարչիաշվիլին արձագանքել է հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի հանդիպման հետ կապված հարցին, որի ընթացքում խոսվել է այն մասին, որ Հարավային Կովկասի երկրները պետք է կառուցեն խաղաղություն և կայունություն։

Իլիա Դարչիաշվիլիի խոսքով, Վրաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ լայնորեն հայտնի է, և հարակից հարցեր կքննարկվեն Իլհամ Ալիևի այցի շրջանակներում։

«Վրաստանի դիրքորոշումը լայնորեն հայտնի է։ Մեր տարածաշրջանում առանձնահատուկ նշանակություն ունեն խաղաղությունն ու կայունությունը։ Վրաստանը միշտ հայտարարել է տարածաշրջանի կայունության և խաղաղության գործում էական ներդրում ունենալու իր պատրաստակամության մասին։ Այս այցի շրջանակներում հնարավորություն կլինի քննարկել այդ հարցերը, որպեսզի Վրաստանն իր ներդրումն ունենա այս ուղղությամբ։ Վստահ եմ, որ այս աշխատանքային հանդիպման շրջանակներում կքննարկվի, թե ինչպես Վրաստանը կարող է ավելի մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում մեր ընդհանուր շահն է՝ խաղաղություն և կայունություն»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։

Նմանատիպ