Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանը և Մոլդովան հանձնարարականներ ունեն Եվրոպայից, մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ ավելի արագացնելու մեր երկրների եվրաինտեգրումը
Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանը և Մոլդովան հանձնարարականներ ունեն Եվրոպայից, մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ ավելի արագացնելու մեր երկրների եվրաինտեգրումը

Մենք կշարունակենք աշխատել Մոլդովայի հետ՝ մեր երկրների եվրաինտեգրման հետագա արագացման համար,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին՝ Մոլդովա կատարած այցի ժամանակ։

Դարչիաշվիլիի խոսքով, և՛ Վրաստանը, և՛ Մոլդովան սահմանել են կոնկրետ առաջնահերթություններ, հանձնարարականներ, որոնք ստացել են Եվրոպայից, և այդ ուղղությամբ սերտ համակարգում կունենան Մոլդովայի հետ։

«Մոլդովա կատարած այցն այս պահին երկու կարեւոր խնդիր ունի՝ մեկը Մոլդովայի հետ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու մեր ցանկությունն է։ Կարծում եմ՝ այս այցի հիմնական ուղղություններից մեկն այն կլինի, որ մենք նոր ազդակ կբերենք մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու, ինչն այսօր խիստ անհրաժեշտ է։ Մյուս կողմից, և՛ Մոլդովան, և՛ Վրաստանը ձգտում են միանալ եվրոպական ընտանիքին։ Մենք ընտրել ենք ընդհանուր եվրոպական ապագան՝ որպես մեր արտաքին ուղղության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Այս այցի շրջանակներում մենք պայմանավորվեցինք, թե ինչպես ավելի շատ համակարգվածություն ցուցաբերել, ինչպես ավելի շատ համատեղ ջանքեր գործադրել մեր երկրների եվրաինտեգրումն ավելի արագացնելու համար, որպեսզի մեր երկրների եվրաինտեգրումը լինի էլ ավելի շոշափելի և արդյունավետ։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։

Ե՛վ Վրաստանը, և՛ Մոլդովան սահմանել են կոնկրետ առաջնահերթություններ, հանձնարարականներ, որոնք ստացել են Եվրոպայից։ Այս ուղղությամբ նույնպես սերտ կոորդինացում ենք ունենալու, քանի որ ընդհանուր նպատակ ունենք եւ լավ համագործակցություն ենք ունենալու։

Մեր երկկողմ հարաբերություններում մեկ այլ ուղղություն է տնտեսությունը, առևտուրը, տրանսպորտը։ Սա նույնպես հարց է լինելու, որին մենք հետագայում մեծ ուշադրություն ենք դարձնելու»,- ասաց Իլիա Դարչիաշվիլին։