Իլիա Դարչիաշվիլի. Վրաստան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ճիշտ ընտրություն կատարելու համար, ընտրություններն ապացուցեցին, որ մեր երկիրը գնում է ժողովրդավարության, խաղաղության, կայունության և զարգացման ճանապարհով
«Վրաստան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ճիշտ ընտրություն կատարելու համար»,- այս մասին սոցցանցում գրառում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
Նրա խոսքով, ընտրություններն ապացուցեցին, որ մեր երկիրը գնում է ժողովրդավարության, խաղաղության, կայունության և զարգացման ճանապարհով։
«Վրաստան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ճիշտ ընտրություն կատարելու համար։ Այսօրվա խորհրդարանական ընտրությունները ապացուցեցին, որ մեր երկիրը գնում է ժողովրդավարության, խաղաղության, կայունության և զարգացման ճանապարհով։ Այս կարևոր հաղթանակից հետո «Վրացական երազանք»-ը կսկսի նոր գլուխ և արժանապատվորեն, միասնությամբ և նվիրվածությամբ կշարժվի առաջ՝ առաջնորդելու Վրաստանը դեպի իր ամենամեծ նպատակներից մեկը՝ անդամակցել Եվրամիությանը և ստեղծել մեր ազգի համար ավելի լավ ու բարգավաճ ապագա»,- գրառել է Իլիա Դարչիաշվիլին: