Իլիա Դարչիաշվիլի. Վրացական սփյուռքը կարող է անգնահատելի ներդրում ունենալ Եվրոպայի հետ ամուր և հուսալի կապեր հաստատելու գործում
Իլիա Դարչիաշվիլի. Վրացական սփյուռքը կարող է անգնահատելի ներդրում ունենալ Եվրոպայի հետ ամուր և հուսալի կապեր հաստատելու գործում

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է 2022 թվականի դրամաշնորհային ծրագրերի մրցույթում սփյուռքի հաղթողների պարգևատրման արարողությունը։

Նախարարության տեղեկատվության համաձայն՝ ելույթ են ունեցել ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին, փոխարտգործնախարար Վլադիմիր Կոնստանտինիդը, խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիա Վոլսկին, խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ Բեքա Օդիշարիան և Վրաստանում ICMPD գրասենյակի ղեկավար Զուրաբ Կորղանաշվիլին :

ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել մրցույթում հաղթած սփյուռքներին դրամաշնորհային ծրագրերի մրցույթում ներկայացված հետաքրքիր գաղափարների ու նախաձեռնությունների համար և նշել, որ սփյուռքի աջակցությանն ուղղված դրամաշնորհային ծրագրերը գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում վրացական սփյուռքում։

Իլիա Դարչիաշվիլիի խոսքով, արտերկրում գործող վրացական համայնքներին, կիրակնօրյա դպրոցներին և ժողովրդական համույթներին աջակցելու նպատակով նախարարությունն այս տարի իրականացրել է երեք կարևոր դրամաշնորհային ծրագիր՝ «Աջակցություն սփյուռքի նախաձեռնություններին», «Աջակցություն արտերկրում գործող վրացական պարի և երգի համույթներին» և դրամաշնորհային ծրագիր՝ «Եղիր քո երկրի երիտասարդ դեսպան», որի նպատակն է նպաստել Վրաստանի իրազեկմանը և վրացական մշակույթի առաջմղմանը։

Արտաքին գործերի նախարարի խոսքով, կորոնավիրուսի համաճարակի և հետճգնաժամային շրջանում դրամաշնորհային ծրագրերի հիմնական նպատակն է եղել լուծել համաճարակի հետևանքով առաջացած արտագաղթողների առջև ծառացած խնդիրները:

ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարության 2022 թվականի դրամաշնորհային ծրագրերում ներգրավված բոլոր հայրենակիցներին ցուցաբերած հետաքրքրության և մասնակցության համար և նշել, որ Վրաստանի կառավարությունը կշարունակի սերտ կապեր պահպանել սփյուռքի հետ և պետության կողմից մշակված ծրագրերի իրականացման միջոցով կաջակցի նրա ակտիվ ներգրավմանը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի հաջող իրականացման գործում։

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի «Աջակցություն սփյուռքի նախաձեռնություններին» դրամաշնորհային ծրագրի մրցույթի շրջանակում ներկայացվել է 76 ծրագիր (23 երկրից), որոնցից հանձնաժողովի որոշմամբ՝ գրանցվել է 17 հաղթող (12 երկրիր) : «Արտասահմանում գործող վրացական պարի և երգի անսամբլների աջակցություն» անվանակարգում ներկայացվել է 26 հայտ (14 երկրից)։ Հանձնաժողովի որոշմամբ ընտրվել են 10 հաղթող (9 երկրից)։ Ինչ վերաբերում է «Եղիր քո երկրի երիտասարդ դեսպանը» դրամաշնորհային նախագծին, ապա 52 հայտերից հատուկ ստեղծված մրցութային հանձնաժողովի որոշմամբ ընտրվել են 16 հաղթող։