Իլիա Դարչիաշվիլի. Վիլնյուսի գագաթնաժողովում ևս մեկ անգամ հաստատվեց, որ Վրաստանը հզոր աջակցությունն է ստանում ՆԱՏՕ-ի գործընկերներից

13:04, 12.07.2023

Այսօր ՎՎիլնյուսի գագաթնաժողովում ևս մեկ անգամ հաստատվեց, որ Վրաստանը հզոր աջակցությունն է ստանում ՆԱՏՕ-ի գործընկերներից. շատ ուժեղ աջակցություն է արտահայտվում մեր տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, բարձր են գնահատվում Վրաստանի ջանքերը՝ գլոբալ անվտանգության ամրապնդման գործում իր նշանակալի ներդրումն ունենալու համար։ Այս մասին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստացված կոմյունիկեի մասին խոսելիս։

Նրա խոսքով, Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ ունի շատ դինամիկ, երկկողմանի համագործակցության օրակարգ և դա առաջիկայում կշարունակվի։

«Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հիմնական ուղերձը, որը մենք կարող ենք լսել ՆԱՏՕ-ից, այն է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են գործընկերների համար: Մենք շատ հետաքրքիր նախարարական հանդիպում ունեցանք ՆԱՏՕ-ի շրջանակներում, որին Վրաստանի հետ միասին մասնակցում էին Մոլդովան և Բոսնիա-Հերցեգովինան։ Հիշում ենք Բուխարեստում կայացած նախորդ նախարարական հանդիպումը, որտեղ շատ հետաքրքիր քննարկում եղավ, Վրաստանը շատ կարևոր ուղերձներ ստացավ իր գործընկերներից։ Ինչպես գիտի մեր բնակչությունը, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումը մեր արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն է։ Ըստ այդմ, այսօր Վիլնյուսի գագաթնաժողովում եւս մեկ անգամ ընդգծվել է, որ Վրաստանը հզոր աջակցություն ունի ՆԱՏՕ-ի գործընկերներից։ Շատ ուժեղ աջակցություն է արտահայտվում մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, բարձր են գնահատվում Վրաստանի ջանքերը՝ գլոբալ անվտանգության ամրապնդման գործում իր նշանակալի ներդրումն ունենալու համար։ Այն համապատասխանաբար գնահատվում է մեր գործընկերների կողմից: Կարծում եմ՝ սա նույնպես շատ կարևոր ուղերձ է։ Վրաստանը, ինչպես նախկինում, ավանդաբար ՆԱՏՕ-ի հետ ունի շատ դինամիկ, երկկողմանի համագործակցության օրակարգ։ Այս գործընթացը կշարունակվի նաև ապագայում։ Մենք ունենք համապատասխան մեխանիզմներ՝ ապահովելու, որ Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին մի գործընթաց է, որն իր արժեքավոր արդյունքներն է բերում համաշխարհային անվտանգության ամրապնդման գործում։ Մենք շարունակելու ենք համագործակցել մեր գործընկերների հետ։ Վրաստանի համար հավակնոտ բարեփոխումների օրակարգը մեր երկրի գլխավոր խնդիրներից է։ Բարեփոխումների իրականացման ճանապարհին մենք միաժամանակ ամրապնդում ենք մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները մեր եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ։ Սա մեր ամենօրյա գործունեությունն է, որպեսզի շարունակենք այս բարեփոխումները և ունենանք կոնկրետ, շոշափելի արդյունքներ մեր հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունների ուղղությամբ։ Մենք անցած տարի ունեցանք շատ արժեքավոր և արդյունքների վրա հիմնված Մադրիդյան գագաթնաժողով: Արդեն այս տարի Վիլնյուսում մենք ունենք ամուր աջակցություն մեր գործընկերների կողմից։ «Վիլնյուսի գագաթնաժողովը միանշանակ ուժեղ խթան կհանդիսանա ՆԱՏՕ-Վրաստան երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։

Նրա խոսքով, այսօր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական ուշադրությունը Ուկրաինայի վրա էր՝ մի երկիր, որը պատերազմի մեջ է և ունի անվտանգության հսկայական մարտահրավեր։

«Գործընկերներն Ուկրաինային տվել են հիմնական ուղերձը, քանի որ այսօր Ուկրաինայի աջակցությունը գործընկերների հիմնական խնդիրներից է։ Դաշինքը հաստատել է, որ Ուկրաինան ունի շատ ուժեղ աջակցություն իր գործընկերների կողմից, և այդ աջակցությունը կշարունակվի ապագայում։ Կոմյունիկեն ինքնին հստակ ցույց է տալիս, որ գործընկերները հատուկ ջանքեր են գործադրում, որպեսզի Ուկրաինան ունենա իրենց աջակցությունը»,- ասել է Դարչիաշվիլին։

ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովի առաջին օրվանից հետո հրապարակված կոմյունիկեում ասվում է. «Մենք հաստատում ենք 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումը, որ Վրաստանը կդառնա Դաշինքի անդամ, և Անդամակցության գործողությունների ծրագիրը գործընթացի անբաժանելի մասն է: Եվրատլանտյան նկրտումներն առաջ մղելու համար Վրաստանը պետք է առաջընթաց գրանցի բարեփոխումներում, ներառյալ հիմնական ժողովրդավարական բարեփոխումները, և առավելագույնս օգտվի տարեկան ազգային ծրագրից»:

Նմանատիպ