Իլիա Դարչիաշվիլի. Շնորհավորում եմ պատմական օրվա կապակցությամբ, այսօրվա որոշումը Վրաստանի ձգտումների և առաջընթացի ճանաչումն է
Իլիա Դարչիաշվիլի. Շնորհավորում եմ պատմական օրվա կապակցությամբ, այսօրվա որոշումը Վրաստանի ձգտումների և առաջընթացի ճանաչումն է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին շնորհավորում է վրաց ժողովրդին ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ։

Ինչպես գրում է Դարչիաշվիլին «Թվիթերի» իր էջում, այսօրվա որոշումը Վրաստանի երկար տարիների ձգտման և ձեռք բերված առաջընթացի հստակ ճանաչումն է։

«Վրաստան, շնորհավորում եմ այս պատմական օրվա առթիվ։ Մեր երկրին տրվել է թեկնածուի կարգավիճակ: Այսօրվա որոշումը Վրաստանի ձգտումների, նրա երկար տարիների ձգտման և ձեռք բերված առաջընթացի հստակ ճանաչումն է։ Վրաստանի քաղաքակրթական ընտրությունն իրականություն դարձնելու Վրաստանի իշխանության կամքը մնում է անփոփոխ։ Մենք պատրաստ ենք աշխատել մեր եվրոպացի ընկերների և գործընկերների հետ՝ մեր երկիրը վերջնական նպատակին՝ Եվրամիությանն անդամակցելուն հասցնելու համար»,- գրել է Դարչիաշվիլին։

Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։