Իլիա Դարչիաշվիլի. Շնորհակալություն Ռումինիայի խորհրդարանին Վրաստանի եվրոպական հեռանկարի վերաբերյալ բանաձեւի ընդունման համար, մենք բարձր ենք գնահատում աջակցությունը նման վճռորոշ պահին
Իլիա Դարչիաշվիլի. Շնորհակալություն Ռումինիայի խորհրդարանին Վրաստանի եվրոպական հեռանկարի վերաբերյալ բանաձեւի ընդունման համար, մենք բարձր ենք գնահատում աջակցությունը նման վճռորոշ պահին

Ռումինիայի խորհրդարանը պատգամավորների պալատի և Սենատի համատեղ նիստում հավանություն է տվել «Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի, Վրաստանի և Արևմտյան Բալկանների եվրոպական հեռանկարի մասին» բանաձևին։

Այս մասին սոցցանցում արձագանքում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

«Շատ շնորհակալություն Ռումինիայի խորհրդարանին Վրաստանի եվրոպական հեռանկարի վերաբերյալ բանաձեւն ընդունելու համար։ Մենք մեծապես գնահատում ենք ձեր աջակցությունը մեր երկրին, հատկապես Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին նման վճռորոշ պահին»,- գրել է Դարչիաշվիլին անձնական էջում։

Ռումինիայի խորհրդարանը հավանություն է տվել Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի և Արևմտյան Բալկանների եվրոպական հեռանկարին վերաբերող բանաձեւին։