Իլիա Դարչիաշվիլի. Շատ շուտով մենք կունենանք կոնկրետ շոշափելի արդյունքներ Վրաստանի և Եվրամիության երկկողմ հարաբերություններում
Իլիա Դարչիաշվիլի. Շատ շուտով մենք կունենանք կոնկրետ շոշափելի արդյունքներ Վրաստանի և Եվրամիության երկկողմ հարաբերություններում

Վրաստանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերություններում մենք շատ շուտով կունենանք կոնկրետ շոշափելի արդյունքներ,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին՝ մեկնաբանելով Եվրամիության զեկույցը, որը վերաբերում է Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի իրականացմանը։

Ինչպես նշել է ԱԳ նախարարը, Վրաստանը կշարունակի շատ ակտիվ շարժվել Եվրամիությանը վերջնական ինտեգրման համար։

«Մենք բաց և շարունակական երկխոսություն ունենք Եվրամիության հետ։ Մենք ակտիվորեն աշխատում ենք նրանց հետ՝ հաղթահարելու բոլոր մարտահրավերները, որոնք կան։ Մենք շատ դինամիկ գործընթաց ունենք դեպի Եվրամիություն։ Վստահ եմ, որ Վրաստանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերություններում շատ սերտ համակարգման հետ միասին մենք շատ շուտով կունենանք կոնկրետ շոշափելի արդյունքներ, և Վրաստանը կշարունակի շատ ակտիվորեն շարժվել Եվրամիությանը վերջնական ինտեգրման համար»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։