Իլիա Դարչիաշվիլի. Շատ հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի նախագահի միջև, կարծում եմ՝ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի Եվրամիության և Վրաստանի հարաբերություններին
Իլիա Դարչիաշվիլի. Շատ հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի նախագահի միջև, կարծում եմ՝ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի Եվրամիության և Վրաստանի հարաբերություններին

Շատ հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև, կարծում եմ, որ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի Եվրամիության և Վրաստանի հարաբերություններին,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին:

Դարչիաշվիլին խոսել է Եվրոպական քաղաքական միության առաջին գագաթնաժողովի մասին, որը նախաձեռնել է Եվրամիությունը։

«Այս միությունը որպես հարթակ հատկապես կարևոր է մեր երկրի տեսանկյունից, քանի որ մի կողմից մենք շատ դինամիկ հարաբերություններ ունենք Եվրամիության հետ, մյուս կողմից՝ մեր դիրքորոշումն այն է, որ ցանկացած մեխանիզմ, հարթակ կամ միություն, կօգնի մեր երկրին արագացնել եվրաինտեգրումը:

Այդ պատճառով էլ երկրի վարչապետը պատվիրակության հետ եկել է Պրահա։ Կարծում եմ՝ Վրաստանի մասնակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի։ Վարչապետը առանձնահատուկ կարևորություն ունեցող երկկողմ հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ։ Իհարկե, մեր զրույցի հիմնական թեման տարածաշրջանային անվտանգությունն ու մարտահրավերներն էին, իսկ մյուս կողմից՝ Վրաստանի վարչապետը հնարավորություն ունեցավ Եվրահանձնաժողովի նախագահի հետ զրուցել 12 կետից բաղկացած հանձնարարականների կատարման դինամիկայի մասին։ Հանդիպումը շատ հետաքրքիր ստացվեց, և ես կարծում եմ, որ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի Եվրամիության և Վրաստանի հարաբերություններին»,- ասել է Դարչիաշվիլին։