Իլիա Դարչիաշվիլի. Մենք շարունակում ենք մնալ ուկրաինացի ժողովրդի կողքին, ես հաստատում եմ Վրաստանի անսասան աջակցությունը Ուկրաինայի անկախությանը և տարածքային ամբողջականությանը
Իլիա Դարչիաշվիլի. Մենք շարունակում ենք մնալ ուկրաինացի ժողովրդի կողքին, ես հաստատում եմ Վրաստանի անսասան աջակցությունը Ուկրաինայի անկախությանը և տարածքային ամբողջականությանը

Եվս մեկ անգամ հաստատում եմ Վրաստանի անսասան աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին՝ ԵԱՀԿ-ի նախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում։

Նրա խոսքով՝ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը ոչնչացվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ռազմական ագրեսիայի պատճառով։

«Ինը ամիս առաջ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը փլուզվեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ռազմական ագրեսիայի պատճառով։ Մարդասիրական հետևանքները սարսափելի են՝ հազարավոր կյանքեր են կորել, միլիոնավոր քաղաքացիներ տեղահանվել են: Մենք շարունակում ենք մնալ Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի կողքին: Ես ևս մեկ անգամ հաստատում եմ Վրաստանի անսասան աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։