Իլիա Դարչիաշվիլի. Մենք միշտ պատրաստ ենք, որ Վրաստանը լինի մի վայր, որտեղ մեր հարավային հարևանները կարող են հանգիստ և խաղաղ երկխոսություն վարել՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար
Իլիա Դարչիաշվիլի. Մենք միշտ պատրաստ ենք, որ Վրաստանը լինի մի վայր, որտեղ մեր հարավային հարևանները կարող են հանգիստ և խաղաղ երկխոսություն վարել՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար

Վրաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունը մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխիքն է։ Ելնելով այս նպատակից՝ մեր երկիրը միշտ փորձել է միջնորդի դեր խաղալ մեր հարավային ընկերների հետ,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Նախարարի խոսքով՝ այս գործընթացը շարունակվելու է։

«Այն, որ նախորդ տարի վարչապետի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերվեցին կոնկրետ շոշափելի արդյունքներ, այս գործընթացը շարունակվեց, մի քանի ամիս առաջ մենք Վրաստանում հյուրընկալեցինք երկու արտգործնախարարների, սա նույնպես օրինակ է, որ մենք առանձնահատուկ վստահություն ունենք մեր ընկերների նկատմամբ և ապագայում մենք միշտ պատրաստ ենք, որ Վրաստանը, Թբիլիսին պետք է լինի մի վայր, որտեղ մեր հարավային հարևանները կարող են հանգիստ և խաղաղ երկխոսություն վարել, որպեսզի նրանք կոնկրետ արդյունքներ ստանան այս բանակցություններից և խաղաղություն ու կայունություն հաստատեն մեր տարածաշրջանում։ Մենք այս գործընթացում չունենք որևէ նախապայման, միակ առաջարկը, որը արել ենք մեր հարևաններին, և սա գործում է այսօր և միշտ, ցանկացած պահի, իրենց ուզած ժամանակում և տարածության մեջ, մեր երկրում մենք պատրաստ ենք հյուրընկալել մեր հարևաններին և օգնել, եթե կա անհրաժեշտություն, ամրապնդել երկխոսությունը և խորացնել այս գործընթացը՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։