Իլիա Դարչիաշվիլի - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը մեծ նշանակություն ունի հումանիտար հարթության առումով
Իլիա Դարչիաշվիլի - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը մեծ նշանակություն ունի հումանիտար հարթության առումով

Օկուպացված Աբխազիայից և Ցխինվալիի տարածաշրջանից ներքին տեղահանվածների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը մեծ նշանակություն ունի հումանիտար հարթության տեսանկյունից,- այս մասին սոցիալական ցանցում գրում է Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 78-րդ նստաշրջանի շրջանակներում հերթական անգամ ընդունել է «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսիայից, Վրաստան, հարկադիր վերաբնակների և փախստականների կարգավիճակի մասին» բանաձեւը՝ մինչ այժմ ամենաբարձր աջակցությամբ՝ 103 ձայն։ Բանաձեւը մեծ նշանակություն ունի հումանիտար հարթության առումով։ Շատ շնորհակալություն միջազգային հանրությանը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անսասան աջակցության համար»,- գրել է Իլիա Դարչիաշվիլին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է օկուպացված Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ բանաձև, որին աջակցել է 103 երկիր։