Իլիա Դարչիաշվիլի - Իրակլի Կոբախիձեի եւ Թուրքիայի նախագահի հանդիպմանը կքննարկվեն երկու երկրների ռազմավարական շահերը միավորող հարցեր
Իլիա Դարչիաշվիլի - Իրակլի Կոբախիձեի եւ Թուրքիայի նախագահի հանդիպմանը կքննարկվեն երկու երկրների ռազմավարական շահերը միավորող հարցեր

«Կառավարության ղեկավարը կհանդիպի Թուրքիայի Հանրապետության նախագահի հետ, որտեղ կքննարկվեն մեր երկու երկրների ռազմավարական շահերը միավորող հարցեր»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Անկարայում, որտեղ նա վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության կազմում է:

Նախարարի խոսքով, Թուրքիան Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է և կառավարության ղեկավարի այցը հզոր խթան կհաղորդի երկրների սերտ հարաբերություններին։

«Թուրքիայի Հանրապետությունը մեր հատուկ բարեկամն է, Վրաստանի ռազմավարական գործընկեր երկիր։ Մենք ունենք շատ ամուր, սերտ, բարեկամական հարաբերություններ թե՛ իշխանությունների, թե՛ կառավարությունների միջև և մեր ժողովուրդների միջև հարաբերությունները առանձնահատուկ են։

Վրաստանի վարչապետն առաջին անգամ է պաշտոնական այցով Անկարայում։ Կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Թուրքիայի Հանրապետության նախագահի հետ, որտեղ կքննարկվեն մեր երկու երկրների ռազմավարական շահերը միավորող հարցեր։ Վստահ եմ, որ այս այցը միանշանակ շատ ուժեղ և ամուր ազդակ կբերի»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։