Իլիա Դարչիաշվիլի. Ի դեմս Ֆրանսիայի, մենք ունենք ուժեղ աջակից, միասին մենք կշարունակենք կառուցել ավելի լավ եվրոպական ապագա Վրաստանի համար
Իլիա Դարչիաշվիլի. Ի դեմս Ֆրանսիայի, մենք ունենք ուժեղ աջակից, միասին մենք կշարունակենք կառուցել ավելի լավ եվրոպական ապագա Վրաստանի համար

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի խոսքով՝ այն փաստը, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն այսօր գտնվում է Վրաստանում, շատ ուժեղ ուղերձ է։

Նրա խոսքով՝ Վրաստանն ունի վստահելի աջակից՝ ի դեմս Ֆրանսիայի։

«Նախարարի ներկայությունը Վրաստանում շատ ուժեղ մեսիջ է, որ, ինչպես նախկինում, Վրաստանը ապագայում եւս հույսը դնելու է Ֆրանսիայի աջակցության վրա։ Իհարկե, մենք դեռ կոնկրետ քայլեր ունենք անելու։ Մենք խոսել ենք այդ մասին և համաձայն ենք, բայց գլխավորն այն է, որ ի դեմս Ֆրանսիայի՝ մենք ունենք ուժեղ աջակից։ Մենք միասին կշարունակենք կառուցել Վրաստանի ավելի լավ և դինամիկ եվրոպական ապագան»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։