Իլիա Դարչիաշվիլի. Հատկապես հուզիչ է, որ Բուլղարիայի խորհրդարանը Սոֆիա կատարած իմ այցի ընթացքում Վրաստանին կարգավիճակ շնորհելուն աջակցող հռչակագիր է ընդունել
Իլիա Դարչիաշվիլի. Հատկապես հուզիչ է, որ Բուլղարիայի խորհրդարանը Սոֆիա կատարած իմ այցի ընթացքում Վրաստանին կարգավիճակ շնորհելուն աջակցող հռչակագիր է ընդունել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին սոցցանցում արձագանքում է Բուլղարիայի Ազգային ժողովի կողմից Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելուն աջակցող հռչակագրի ընդունմանը։

«Ուրախ եմ հայտարարելու, որ Բուլղարիայի Ազգային ժողովը հռչակագիր է ընդունել, որն աջակցում է Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Սա մեր բարեկամների կողմից Վրաստանին աջակցության հերթական ակնհայտ դրսեւորումն է։ Հատկապես հուզիչ է, որ նման կարևոր որոշում կայացվեց գեղատեսիլ Սոֆիա կատարած իմ այցի ժամանակ։ Մենք մեծապես գնահատում ենք ձեր աջակցությունը: Մենք միասին շարժվելու ենք դեպի լուսավոր, միասնական ապագա»,- գրել է Դարչիաշվիլին։