Իլիա Դարչիաշվիլի. Հարևան երկրների հետ Վրաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է հավասարակշռված հարաբերությունների վրա, մեր նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումն է
Իլիա Դարչիաշվիլի. Հարևան երկրների հետ Վրաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է հավասարակշռված հարաբերությունների վրա, մեր նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումն է

Վրաստանի արտաքին քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ կենտրոնացած է հավասարակշռված գործընկերային հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության վրա,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին խորհրդարանում «Նախարարի ժամի» ձևաչափով ելույթի ժամանակ։

Նրա խոսքով, Վրաստանը ինտենսիվ աշխատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։

«Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը, բարիդրացիությանը, տնտեսական զարգացմանը, որի ուղղությամբ մենք ինտենսիվ աշխատում ենք, և դա մեր հիմնական առաջնահերթություններից է։ «Խաղաղ հարեւանություն» նախաձեռնության շրջանակներում Վրաստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկել երկու հարեւան երկրների միջեւ կառուցողական երկխոսության ուղղությամբ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում ապագայում շարունակել մեր ներգրավվածությունը այս ուղղությամբ, քանի որ կարծում ենք, որ Վրաստանը բնական դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում ցանկացած պահի մեր արժեքավոր ներդրումն ունենալ։ Մենք բոլորս լավ ենք հիշում Վրաստանի վարչապետի անձնական ներգրավվածությունն այս գործընթացում և կոնկրետ արդյունքները, որոնք բերեցին նրա ջանքերը՝ մեր երկու հարավային հարևաններին մերձեցնելու և, այսպես ասած, հարաբերությունների բարելավման գործում»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։