Իլիա Դարչիաշվիլի. Ընդլայնման փաթեթի շրջանակներում պատրաստված զեկույցը կառավարության ջանքերի մի մասն է և կարևոր դեր կխաղա Եվրահանձնաժողովի կողմից որոշումների կայացման գործընթացում
Իլիա Դարչիաշվիլի. Ընդլայնման փաթեթի շրջանակներում պատրաստված զեկույցը կառավարության ջանքերի մի մասն է և կարևոր դեր կխաղա Եվրահանձնաժողովի կողմից որոշումների կայացման գործընթացում

Նշված փաստաթուղթը եվրաինտեգրման ուղղությամբ Վրաստանի կառավարության կատարած կարևոր աշխատանքի մի մասն է, որը շատ կարևոր աջակցության մեխանիզմ կլինի, որպեսզի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը համապատասխան եզրակացություն անի, իսկ Եվրոպական խորհուրդը կարողանա անել դրական որոշում մինչև տարեվերջ և Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ,- այս մասին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, Եվրամիության դեսպանի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում ԱԳ նախարարության ղեկավարը Պավել Հերչինսկուն հանձնել է ընդլայնման փաթեթի շրջանակներում պատրաստված առաջին զեկույցը:

Նախարարի խոսքով՝ նշված փաստաթուղթն արտացոլում է 2022 թվականի մայիսից մինչ այժմ Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերն ու բարեփոխումները, որոնք կլինեն Եվրահանձնաժողովի շրջանակներում քննարկումների կարևոր մասը։

«Այս փաստաթուղթը ես անձամբ եմ հանձնել Եվրամիության դեսպանին։ Մենք շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք, խոսեցինք բոլոր այն կարևոր քայլերի մասին, որոնք Վրաստանն արել է և որոնք նախատեսված են խոստացված ժամկետում և այն տրամաբանությամբ, որը ներառված է առաջարկությունների մեջ, կատարելու համար Եվրահանձնաժողովի 12 կետերը։ Խոսեցինք նաև հետագա անելիքների մասին։ Ամենակարևորն այն է, որ փաստաթուղթը, որը մենք այսօր կիսեցինք դեսպանի հետ և միաժամանակ ուղարկեցինք Բրյուսել, շատ կարևոր մասնակցություն կունենա Եվրահանձնաժողովի կողմից որոշումների կայացման գործընթացում»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։

Ինչպես նշել են ԱԳՆ-ում, զեկույցը հաստատվել է 2023 թվականի ապրիլի 18-ին Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հանձնաժողովի 66-րդ նիստի շրջանակներում, որը վարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Փաստաթուղթը ներառում է 35 գլուխ և նկարագրում է վերջին մեկ տարում Վրաստանի կողմից իրականացված օրենսդրական, ինստիտուցիոնալ և այլ գործունեությունը և այդ ուղղությամբ պետության ձեռք բերած առաջընթացը։

Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին այսօր Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիին է փոխանցել Եվրահանձնաժողովի համար նախատեսված զեկույցը, որն առաջին անգամ պատրաստվել է Կոպենհագենյան չափանիշներին համապատասխան: