Իլիա Դարչիաշվիլի. չնայած մարտահրավերներին և շատ դեպքերում անարդար գնահատականներին, բնակչությունը տեսնում է, որ Վրաստանը հետևողականորեն շարունակում է եվրաինտեգրման ուղին
Իլիա Դարչիաշվիլի. չնայած մարտահրավերներին և շատ դեպքերում անարդար գնահատականներին, բնակչությունը տեսնում է, որ Վրաստանը հետևողականորեն շարունակում է եվրաինտեգրման ուղին

Չնայած մարտահրավերներին, շատ դեպքերում անարդար գնահատականներին, բնակչությունը տեսնում է, որ Վրաստանը հետևողականորեն շարունակում է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհը,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Նրա խոսքով, Վրաստանի տեղը Եվրոպայում է, իսկ եվրաինտեգրման գործընթացն անշրջելի է «Վրացական երազանքի» իշխանության օրոք։

«Մենք երկու հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթություն ունենք. Սա մեր եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումն է, և մենք այս ուղղությամբ աշխատում ենք հետևողականորեն, ամենօրյա ռեժիմով։ Արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ավելի կոնկրետ լինել չենք կարող։ Մեր բնակչությունը տեսնում է, որ չնայած մարտահրավերներին, հաճախ անարդար գնահատականներին, Վրաստանը շատ հետևողականորեն շարունակում է այդ ճանապարհը։ Սա մեր ապագան է, և մեր կառավարությունն է, որ անշրջելի դարձրեց այս գործընթացը, որը կշարունակվի ապագայում։ Վրաստանի տեղը եվրոպական ընտանիքում է, և մեր կառավարության օրոք դա իրականում տեղի է ունենում»,- ասել է Դարչիաշվիլին։