Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարողությունների զարգացման հարցը
Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարողությունների զարգացման հարցը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու զարգացման հարցը։

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների համատեղ գործունեության կարևորությունը Միջին միջանցքի զարգացման տեսանկյունից։

Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը և Ալիևը քննարկել են նաև էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական, առևտրային հարաբերությունների ընդլայնման, պաշտպանության, ռազմարդյունաբերական և երկրների միջև համագործակցության այլ հարցեր։