Իլհամ Ալիևն իր ցավակցությունն է հայտնում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահի և ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ
Իլհամ Ալիևն իր ցավակցությունն է հայտնում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահի և ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ցավակցությունն է հայտնել Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահի, արտաքին գործերի նախարարի և ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ։

«Նախագահ Սայիդ Իբրահիմ Ռայիսիի տեսքով Իրանի ժողովուրդը կորցրեց ականավոր պետական ​​գործչի, ով իր ողջ կյանքի ընթացքում անձնուրաց և նվիրվածությամբ ծառայեց իր երկրին: Նրա պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Այս տխուր օրը համբերություն եմ մաղթում մեր եղբոր և բարեկամ Իրանի ժողովրդին, կիսում եմ ձեր վիշտը և իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ձեզ»,- ասված է Ալիևի նամակում, որը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեղեկացնենք, որ Իրանի հյուսիսային հատվածում ուղղաթիռի կործանման հետեւանքով մահացել է Իրանի նախագահը և արտաքին գործերի նախարարը։ Ինքնաթիռում եղել է ինը մարդ։ Իբրահիմ Ռայիսին Իրան-Ադրբեջան սահմանային տարածքից շարժվում էր դեպի Թավրիզ՝ քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին վերադառնում էր ամբարտակի բացման արարողությունից, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։