Իլհամ Ալիևի խոսքով՝ Հարավային գազային միջանցքը կփոխի էներգակիրների մատակարարման աշխարհագրությունը
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Հարավային գազային միջանցքը կփոխի էներգակիրների մատակարարման աշխարհագրությունը»,- այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Euronius-ին տված հարցազրույցում։ Հարցազրույցի տեքստը հրապարակում է Ադրբեջանի պետական գործակալությունը։
«3500 կիլոմետր երկարությամբ խողովակաշարն արդեն իրականություն է։ Սա արդեն երազանք չէ։ Այն ընդգրկում է ավելի ու ավելի շատ երկրներ: Հայտնվեցին նոր փոխկապակցիչներ, որոնք թույլ տվեցին բնական գազը հասցնել նոր ուղղություններ։ Սա, ըստ էության, ամբողջությամբ փոխում է էներգակիրների մատակարարման աշխարհագրությունը, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերը»,- ասել է Ալիեւը։
Նա նաև ասել է, որ Ադրբեջանը շատ հավակնոտ նախագծեր ունի վերականգնվող էներգիայի պաշարների արտադրության առումով։
«Ադրբեջանի Կասպից ծովի ներուժը կազմում է 157 գիգավատ՝ միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատականի հիման վրա։ Մենք արդեն սկսել ենք շարժվել այս ուղղությամբ։ Մենք մտադիր ենք տասը տարի անց հնարավորինս օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրները և նվազեցնել բնական գազի սպառումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։